Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին մեքենան շրջվել է. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 12:14-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Ս., ծնված 1964 թ.) շրջվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային: Վարորդը, ուղևորներ Ռ. Ս.-ն (ծնված 1945 թ.), Ա. Ս.-ն (ծնված 1968 թ.) և Ս. Ս.-ն (ծնված 1972 թ.) հոսպիտալացվել են ԲԿ, որտեղ գրանցվել է Ռ. Ս.-ի մահը:




Լրահոս