ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պաշտոնական․ ԿԸՀ-ն հրապարակեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց նախնական տվյալներ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության վերաբերյալ:

«Ընտրելու իրավունք ունեցող 824 316 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 234 436-ը կամ տոկոսային արտահայտությամբ՝ ընտրողների 28.44 տոկոսը: Թեպետ երեկ հրապարակվել էր մասնակիցների թիվ, սակայն այն մի փոքր փոխվել, ճշգրտվել է»,-ասաց Հովակիմյանը։

ԿԸՀ -ի նախագահը հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից:

1. «Հանրային ձայն» կուսակցություն – 22 431 ընտրող (9.68%)

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 75 463 ընտրող (32.57%)

3. «Արդար Հայաստան» կուսակցություն – 2595 ընտրող (1.12%)

4. «Հաղթանակ» կուսակցություն – 3959 ընտրող (1.71%)

5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 1706 ընտրող (0.74%)

6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն – 2572 ընտրող (1.11%)

7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 43 765 ընտրող (18.89%)

8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 780 ընտրող (0.34%)

9. «Հանրապետություն» կուսակցություն – 26 236 ընտրող (11.32%)

10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն – 1282 ընտրող (0.55%)

11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 4174 ընտրող (1.8%)

12. «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն – 2348 ընտրող (1.01%)

13. «Ապրելու երկիր» կուսակցություն – 8425 ընտրող (3.64%)

14. «Մայր Հայաստան» դաշինք – 35 739 ընտրող (15.43%):

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոսը:

«Այսօր 12.00-ից սկսվելու է վերահաշվարկի դիմումների ներկայացման ժամկետի հոսքը, որը շարունակվելու է մինչեւ այսօր ժամը 18-ը եւ վաղը առավոտյան 9-ից մինչեւ 11-ը: Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացնել վստահված անձինք: Երբ արդեն դիմումները պարզ կլինեն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ կընտրի պատահական սկզբունքով  վերահաշվարկի ենթակա տեղամասերը, ինչպես նաեւ ԸԸՀ-ն իր նախաձեռնությամբ կարող է նաեւ այլ տեղամասեր, որոնց հետ կապված արդյունքների ամփոփման ժամանակ խնդիրներ արձանագրած կլինեն, իրականացնել վերահաշվարկ»,-ասաց Վահագն Հովակիմյանը:




Լրահոս