ԱԱԾ-ն քիչ առաջ օդանավակայանում ձերբակալել է Ոստիկանության՝ «Զվարթնոց»-ի գծային բաժնի պետին, ՊՆ գեներալի որդու․ ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանին, օպեր գծով տեղակալին եւ մաքսային մեկ աշխատակցի, որ ՊՆ գեներալի որդի է, ԱԱԾ- դիմակավորված անձինք ձերբակալել են։

Աշխատակիցները քիչ առաջ նրանց ձեռնաշղթաներով տարել են օդանավակայանից։

Նշենք, որ Shamshyan.com-ը նույնպես հայտնել էր, որ կայքի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայողները ՀՀ Ներքին գործերի նախարարության «Զվարթնոց» գծային բաժնից ձեռնաշղթայված ԱԱԾ են տեղափոխել 2 բարձրաստիճան ոստիկանի, 1 հոգու էլ ձեռնաշղթայված վիճակով տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետից։ Մաքսակետից տեղափոխվածը նույնպես բարձրաստիճան ոստիկան է։

Քնար Մանուկյան




Լրահոս