Արձագանքում է ՀԷՑ-ը.«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է `

Արձագանքելով  07.03.2014թ. մեր թերթում տպագրված «ՀԷՑ-ը վաճառվո՞ւմ է» հրապարակմանը, «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ լրատվականի ղեկավար Նատալյա Սարջանյանը հերքեց ընկերության վաճառքի մասին տարածված լուրերը: ԶԼՄ-ների հետ աշխատանքի պատասխանատուին զարմացրել էր հատկապես ռուսական «Ռոսնեֆտ» ընկերության հետ մարտի 1-ին ձեռք բերված նախնական համաձայնագրի ու պայմանավորվածությունների մասին լուրը, որը տպագրել էին մի շարք լրատվամիջոցներ: «Մարտի 1-ը շաբաթ օր էր, ինձ շատ հետաքրքիր է ՝ ոչ աշխատանքային օրով ովքե՞ր են շահագրգռված համաձայնագիր ստորագրել»,-ասաց Նատալյա Սարջանյանը: Անդրադառնալով նաև ՀԷՑ Էջմիածնի տեղամասի որոշ աշխատակիցների ազատման դիմումների թեմային, նա կրկնեց «Մուսալեռ» մասնաճյուղի ղեկավարին ՝ ասելով, որ աշխատանքի ընդունման և ազատման դիմումներին ընթացք են տրվում հենց «Մուսալեռ» մասնաճյուղում, իսկ տնօրենը ՝ Դավիթ Ղազինյանը, աշխատակիցներից ազատման դիմումներ չի ստացել: Հիշեցնենք, որ ՀԷՑ Էջմիածնի տեղամասում օրեր առաջ որոշ աշխատակիցներ ազատվելու դիմումներ էին գրել: Անհանգստացած, որ գործազուրկ կմնան, ոմանք դիմել էին ԶԼՄ-ներին ՝ լրատվամիջոցների օգնությամբ պարզելու ընկերության վաճառքի, անվանափոխության և ըստ այդմ ՝ իրենց ճակատագրերի հարցը: ԶԼՄ-ների ահազանգից, մասնավորապես «Հրապարակում» նյութի տպագրությունից հետո դիմումների ընթացքը կասեցվել է: Եվ հենց դա է պատճառը, որ ազատման դիմումները վերադասին չեն հասել:

Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում




Լրահոս