Հայաստանի ու Արցախի միջև կապը ընդհատված է. ՀՀ իշխանավորներն անգամ հեռախոսազրույց չեն ունենում գործընկերների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպբեմբերի 19-ին ադրբեջանական ուժերը մեծածավալ ռազմական գործողություններ սկսեցին ընդդեմ Արցախի՝ ի վերջո հանգելով նրան, որ արդեն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Արցախն ընկավ:
Այս ամենին զուգահեռ ուշագրավ էր ՀՀ Կառավարության արձագանքը՝ Զրո մեկնաբանություն, զրո արձագանք եւ զրո ուշադրություն կատարվող դեպքերին:
Անգամ ոչ մի արձագանք չստացավ ու պատասխան չտրվեց Արտակ Բեգլարյանի այն հայտարարությանը, որ նույնսիկ Հայաստանը լքեց Արցախին:

Սա խոսում է մեկ բանի մասին. Հայաստանը լվացել է ձեռքերն ու մի կողմ քաշվել: Փաստացի Հայաստանի ու Արցախի միջև կապը ընդհատված է:

ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ Հայաստանի ոչ մի պաշտոնյա չի խոսում, զրուցում, քննարկում Արցախի իր պաշտոնակցի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկություններ Արցախի մասին, տեղեկանում է մամուլից, պաշտոնական աղբյուրներից:

Փաստացի ՀՀ վարչապետն ավելի սերտ հարաբերությունների ու կապերի մեջ է աշխարհի ցանկացած այլ երկրի հետ, քան Արցախի:




Լրահոս