ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երգիչ Էրիկի համերգը հետաձգվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված էր երգիչ Էրիկ Կարապետյանի համերգը:
Երգիչը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է հրապարակումով, որում մասնավորապես նշել է, որ իրավիճակով պայմանավորված մենահամերգը հետաձգվում է, իսկ գնված տոմսերը ուժի մեջ կմնան մինչ համերգի նոր օր հայտարարելը:

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի՛ հանդիսատես
Երկրում ստեղծված իրավիճակի պատճառով հետաձգել եմ սեպտեմբերի 30-ին կայանալիք իմ մենահամերգը հայցում եմ ձեր ներողամտությունը եւ կարծում եմ որոշումս հասկանալի է…Կարևորը խաղաղություն լինի մեր երկրում, իսկ այս պահին դա ամենակարևորն է:Ուժ ու համբերություն բոլորիս»:

Մարիամ Ղազարյան




Լրահոս