Արցախի իշխանությունները ծանր ընտրության առջեւ են. կան շրջափակված բնակավայրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի իշխանությունները ծանր ընտրության առջեւ են՝ կա՛մ էվակուացնել բնակիչներին եւ դատարկել ողջ Արցախը, կա՛մ համաձայնել Ադրբեջանի առաջարկած օրակարգին, ինտեգրվել, դառնալ Ադրբեջանի բնակիչ եւ որպես մշակութային փոքրամասնություն՝ ապրել Արցախում:

Վաղը ճակատագրական բանակցություններ են սպասվում: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ, երբ կրակի ինտենսիվությունը պակասել է, ողջ աշխարհից մեկուսացած ու շրջափակված Արցախը մասնատված է: Գյուղեր ու քաղաքներ կան, որ Ստեփանակերտի ու միմյանց հետ ընդհանրապես կապ չունեն: Մարտակերտը շրջափակված է, կապ չկա Ստեփանակերտի եւ Մարտակերտի միջեւ:

Հավելենք նաեւ, որ մի քանի տասնյակ բնակավայրեր արդեն անցել են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ:




Լրահոս