Պռոշյան փողոցում այրվում է ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00։10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Պռոշյան փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեզարդ գյուղի, Պռոշյան փողոցի տներից մեկի դիմաց կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայում․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:27-ին, մարվել՝ 00:48-ին: Այրվել է ավտոմեքենան։




Լրահոս