Երկու հովիվ վիճել են, վերցրել է որսորդական զենքը ու կրակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ սպանություն է տեղի ունեցել Աշտարակում։

Մասնավորապես, երեկ՝ գիշերը ժամը 6-ի սահմաններում սարի վրա վրանի մեջ երկու հովիվ վիճել են, որի ժամանակ 1996 թվականին ծնված հովիվը վերցրել է որսորդական զենքը ու կրակել 58-ամյա տղամարդու ուղղությամբ։

Տղամարդը գլխի շրջանում ստացել է մահացու վիրավորում ու տեղում մահացել է։ Դեպքի վայր են գնացել իրավանահները, ձերբակալել են 1995 թվականին ծնված տղային, որն իրավապահներին հայտնել է, որ կենցաղային հարցերի շուրջ են վիճել, որի ժամանակ իր ընկերը հնչեցրել է հայհոյանք և դրա համար էլ նա վերցրել է զենքը ու սպանել 58-ամյա տղամարդուն։

Քնար Մանուկյան




Լրահոս