
Ադրբեջանը ամիսներ է ծախսել՝ փորձելով սովամահ անել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը` X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ սենատոր Էտ Մարքին:
Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակմանը, ինչի հետևանքով հայ բնակչությունը զանգվածաբար արտագաղթել է:
«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը»,- նշել է սենատորը։