Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի օրը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանի անդամները ընդունել են իրավականորեն ոչ պարտադիր բանաձև, որը ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ, ինչպես նաև վերանայել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը նվազեցնելու համար։

Բանաձևին կողմ է քվեարկել 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։ Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավականորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է հաշվի առնեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է․ «Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին՝ նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար»:




Լրահոս