Հայաստանն ու Վրաստանը՝ ամենաարագ աճող տնտեսություններ ունեցող երկրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականին Հայաստանն ու Վրաստանը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվում են ամենաարագ աճող տնտեսություններ ունեցող երկրները եվրոպական և կենտրոնական ասիական երկրների շարքում: Այս մասին է վկայում Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնտեսական զեկույցը, փոխանցում է «Ալիք մեդիան»:

Զեկույցում ներկայացնում է տարածաշրջանի և դրանում ընդգրկված երկրների տնտեսական աճի կանխատեսումները, այդ թվում՝ Վրաստանը։ Զեկույցի համաձայն, 2023 թվականին Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումները ճշգրտվել են մինչև 5,9 տոկոս, հետևաբար՝ Վրաստանում տնտեսական աճ է նախատեսվում:

Զեկույցում նշվում է՝ Վրաստանը 2023 թվականի երկրորդ եռամսյակում պահպանել է արագ տնտեսական աճի իր թափը, իսկ արտադրությունն աճել է 7,5 տոկոսով՝ անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ։

«Արտահանումը զգալիորեն աճում է Հարավային Կովկասում, և ավտոմեքենաների վերաարտահանման բումը հանգեցրել է Վրաստանում արտահանման երկնիշ աճի: Վերջին ամիսներին տրանսֆերտների ներհոսքը նվազել է, սակայն մնացել է կայուն»,- նշված է զեկույցում:




Լրահոս