«Մաքսային միությունը մինի КГБ է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մաքսային միությունը, պուտինյան պատկերացումներով, ԽՍՀՄ-ն է, որը սկսվում է ոչ թե Լենինից, այլ՝ Ստալինից: Հետևաբար, հասկանալի է, թե ինչ ռեժիմ է ստեղծելու Պուտինը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ փակ ու КГБ-իստական ռեժիմ»,- նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` ավելացնելով, որ Մաքսային միությունը կլինի «մինի КГБ», որը այդպես էլ չի կայանալու:

Նրա խոսքերով` Մաքսային միության մեջ մտնելով` Հայաստանը նույնպես կենթարկվի Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաներին. «Հայաստանը պետք է փորձի խելքը գլուխը հավաքել»:

«Մենք ապրում ենք նոր աշխարհում, և դրանք չկայացած կառույցներ են: Ռուսաստանն իրեն շրջապատում է ոչ ճանաչված տարածքներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով Մաքսային միության հետագա ճակատագրին:

«Պետք է պատրաստ լինել կայսրության փլուզմանը»,- եզրափակեց իր խոսքը ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը:




Լրահոս