Մի քանի վայրերում գազ չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի, Լեռնաձոր, Խաչինա բնակավայրերի գազասպառողների, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գազամատակարարումը:

Հոկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Շահումյան, Գայի, Հովսեփյան փողոցների,

Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի, Թումանյան, Սայաթ-Նովայի, Քուչակի, Բակունցի, Կալինինի, Մեծարենցի, Իսահակյան, Պուշկինի, Տիեզերագնացների փողոցների, Դիտավան, Սևքար բնակավայրերի մի հատվածի գազասպառողների, «Գոշգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն`Կոտայքի մարզի Արզնի բնակավայրի մի հատվածի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թամանցիների, Երևանյան, Նաիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Շահումյան բնակավայրի «Ալտայ» թաղամասի, 1-ին փողոցի թիվ 57 և 59 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազամատակարարման պլանային և վթարային դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝ https://t.me/gazpromarmenianotice։




Լրահոս