Բանակում ծառայել չցանկացողները կրկին դատվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Էդգար Արշակի Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել: Մասնավորապես,  նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման պահեստազորում հաշվառված զինապարտ, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին թիվ 1586-Ն որոշման համաձայն 2020 թվականի նոյեմբերի 4-ին օրենքով սահմանված պատշաճ կարգով ծանուցվել է:

Սակայն ծանուցագիրն անձամբ ստանալուց, ծանուցագրի ստացականում անձամբ ստորագրելուց ու իր անձնական տվյալները գրառելուց հետո, զորահավաքային միջոցառումներին մասնակցելու նպատակով պարտավոր լինելով ծանուցագրում նշված երկօրյա ժամկետում ներկայանալ հիշյալ տարածքային ստորաբաժանում՝ չի ներկայացել, այն է՝ ռազմական դրության ժամանակ դիտավորությամբ խուսափել է զորահավաքային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

Իսկ Վահագն Գագիկի Ռուստամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման պահեստազորում հաշվառված զինապարտ, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին թիվ 1586-Ն որոշման համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ին օրենքով սահմանված պատշաճ կարգով ծանուցվել է:

Սակայն ծանուցագիրն անձամբ ստանալուց, ծանուցագրի ստացականում անձամբ ստորագրելուց ու իր անձնական տվյալները գրառելուց հետո, զորահավաքային միջոցառումներին մասնակցելու նպատակով պարտավոր լինելով ծանուցագրում նշված երկօրյա ժամկետում ներկայանալ հիշյալ տարածքային ստորաբաժանում՝ չի ներկայացել, այն է՝ ռազմական դրության ժամանակ դիտավորությամբ խուսափել է զորահավաքային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

Քնար Մանուկյան




Լրահոս