Ինչ հանդիպումներ է ունեցել Փաշինյանն Արմավիրի մարզում. մանրամասնում է քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ։ Նրա այցի մասին տեղեկություններ իմանալու համար ArmLur.am-ը կապ հաստատեցԱրմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի հետ, քանի որ մարզպետը մեր զանգերին չէր պատասխանում։

Խուդաթյանը նշեց, որ իրավասու չէ մեր հարցերին պատասխանել, սակայն հավելեց․
«Դա ոստիկանության կազմակերպած միջոցառումն էր, այցն էլ մասնավորապես դրանով էր պայմանավորված»։

Հարցին արդյոք Փաշինյանը հանդիպում չի ունեցել համայնքապետերի հետ Խուդաթյանը պատասխանեց․ «Ոչ, ոչ այցը բացառապաս պարեկյին ծառայության հետ է կապված եղել։ Այլ մանրամասներ չգիտեմ》։

Էմմա Միքայելյան




Լրահոս