Ֆիզկուլտինստիտուտի դեկանն անհիմն նկատողություն է ստացել ու կարող է կորցնել աշխատանքը․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանն ուսանողների ձայնը լսելի դարձնելու արդյունքում ստացել է երկու անհիմն նկատողություն և ներկա պահին կանգնած է աշխատանքը կորցնելու լուրջ վտանգի առաջ:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Տիգրան Սիմոնյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր է առաջացել իրականում և որոնք են այդ անհիմն նկատողությունների պատճառը:

«Ես հանդիսանում եմ Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան, գիտությունների թեկնածու, դոցենտ և 1996 թվականից այս ինստիտուտում դասավանդում եմ և ոչ մի անգամ նույնիսկ բանավոր նկատողություն չեմ ստացել։ Իսկ այս նկատողությունները հիմնականում կապված են այն հանգամանքի հետ, որ ես իմ գործընկերների հետ միասին անհամաձայնություն եմ հայտնել պարոն Խիթարյանի վարած քաղաքականությանը և ուսումնական պրոցեսի հետ կապված որոշ հարցերին նույնպես: Քանի որ պարոն Խիթարյանի նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել, որը հետո կարճվեց, պարոն Խիթարյանը որոշեց գնալ արձակուրդ՝ իր փոխարեն նշանակելով Լուսինե Ստեփանյանին: Պետք է նշեմ, որ Մարզչամանկավարժական ֆակուլտետն ինստիտուտի ամենամեծ և հիմնական ֆակուլտետն է և պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, առաջ են քաշել որոշակի պայմաններ ու պահանջներ՝ կապված ուսումնական պրոցեսի հետ, որոնք ես իրավունք չունեմ չբարձրաձայնելու: Առաջին նկատողությունը ես ստացել եմ հոկտեմբերի 20-ին, որից հետո փորձեցի հասկանալ, թե որն է պատճառը։ Ինձ պատասխանեցին, որ ես չհիմնավորված հարց եմ զեկուցել գիտական խորհրդում ,որը համարում եմ աբսուրդ, քանի որ անմիջական իմ ղեկավար հանդիսացող ուսումնական գծով պրոռեկտորն իմ հարցերը նախորոք ստուգել է և առաջարկել, որ ընդգրկենք գիտական խորհրդում»:

Պարոն Սիմոնյանը նշեց, որ հարցը քննարկվելուց հետո որոշումը ընդունվել է ի օգուտ ուսանողների և, եթե անգամ ինքը համաձայն էլ չլիներ հնչեցրած հարցերին, այնուամենայնիվ ի պաշտոնե պետք է ուսանողների և ֆակուլտետի խորհրդի նիստում կայացրած որոշումների մասին բարձրաձայներ: Գիտխորհրդի նիստից 4 օր անց ստացած նկատողությունից հետո, պարոն Սիմոնյանը գրում է բացատրագիր, ըստ որի ներկայացնում է, որ չհիմնավորված հարց չի հնչել, ներկայացվել է ուսանողների և ֆակուլտետի խորհրդի դիրքորոշումը: Պարոն Սիմոնյանի կողմից ներկայացված բացատրագիրը անհիմն են համարել:

«Հոկտեմբերի 23-ին ինձ ուղարկում են երկրորդ նկատողությունը, որը ես ստանում եմ այսօր: Պարզվում է,որ ինստիտուտի որոշ աշխատակիցներ ուղարկել են ինձ նամակ, որը ընկել է սպամ պապկայի մեջ։ Այն հարցին, թե ոնց է նամակը այդտեղ հայտնվել, ասացի որ չեմ տեսել, ես այնքան էլ հիմար չեմ, որ նամակը բացեմ տեսնեմ ու գցեմ նշված պապկայի մեջ: Հետո ինձ շատ էր հետաքրքրում այդ ինչպես հասկացան, որ մտել եմ ու նայել տվյալ նամակագրությունը, արդյունքում պարզ դարձավ, որ առանց իմ թույլտվության անօրինական փորփրել են իմ էլեկտրոնային հասցեն: Սխալն իմն ,է պետք է դիմեի համապատասխան մարմիների՝ ՀՀ օրենքի համաձայան հետևյալ անձանց պատասխանատվության ենթարկեին անօրինական, առանց անձի թույլտվության անձնական տվյալնների ուսումնասիրման հետ կապված»,-պարզաբանեց պարոն Սիմոնյանը:

Տիգրան Սիմոնյանը կրկին ներկայացնում է բացատրագիր, որով նշում է, որ նամակն ինքը չի ուսումնասիրել և տեղյակ չէ, իսկ եթե լինում են պաշտոնական հաղորդագրություններ, հորդորել է ուղարկել ինչպես կարգն է:

Պարոն Սիմոնյանի կողմից ներկայացված բացատրագիրը կրկին համարելով անհիմն՝ տվել են խիստ նկատողություն:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս