Ֆիզկուլտինստիտուտից առգրավվել են 16 քննական տեղեկագրեր․ ինչ են պարզաբանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով`Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից առգրավված են 16 քննական տեղեկագրեր։ ՀՖԿՍՊԻ-ի հումանիտար և հասարակագիտության ամբիոնից աշխատախումբը առգրավել է 16 քննական տեղեկագրեր ենթադրյալ կոռուպցիոն խախտումներով։ Գործը ուղարկված է գլխավոր դատախազություն։ Նշված ամբիոնի վարիչին ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ ակնհայտ հովանավորել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, իր օգնական Գոհար Մամիկոնյանը, որը հայտնի է ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանին անվստահության հիմքով ազատելու ակտիվ նախաձեռնությամբ։ Ակնհայտ անօրինականության բացահայտմանը խոչընդոտում է ամբիոնի վարիչ Հասմիկ Ավագյանի մյուս ընկերուհին՝ Կարինե Քոչարյանը, ով աշխատում է նույն ամբիոնում, իսկ նրա ամուսինն աշխատում է վարչապետի աշխատակազմում։

ArmLur.am-ին այս հարցի առնչությամբ Ֆիզկուլտինստիտուտից փոխանցեցին․

«Տեղեկատվությունը բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացվել է հաղորդում՝ ինստիտուտի Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի քննական տեղեկագրերում առկա բացթողումների վերաբերյալ»:

Նրանց խոսքով՝ հաղորդումը ՀՀ դատախազությունից փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, որտեղից Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին տեղեկացրել են՝ հիշյալ հաղորդման և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաղորդումը չի պարունակում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ուստի նշված հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից։




Լրահոս