Armenian text to speach

Կրեմլը դրական է գնահատել Մելանյա Թրամփի հանդիպումը Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրեմլը դրական է գնահատում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ այժմ կարևոր է պահպանել հանդիպման ընթացքում ձևավորված դրական մթնոլորտն ու շարունակել մարդասիրական աշխատանքը։

«Իհարկե, մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ հավելելով, որ անհրաժեշտ է պահպանել դրական տրամադրվածությունն ու շարունակել մարդասիրական նախաձեռնությունները, ինչպիսին իրականացվել էր Խերսոնի մարզի Ալյոշկիում։

Նշենք, որ նոյեմբերի 5-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։ Հանդիպումը հաջորդել է հոկտեմբերի վերջին Խերսոնի մարզի Ալյոշկիում իրականացված մարդասիրական գործողությանը։

Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս