«Ադանա» ռեստորանի մոտ Mercedes-ից կրակոցներ արձակելու գործով որոշում է կայացվել. ուշագրավ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հարություն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի կերպով դիտավորությամբ ձեռք է բերել ու պահել է գործարանային արտադրության «Բայկալ-442» տեսակի, 9 մմ տրամաչափի, 9X18 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար նախատեսված ակոսափող հրազեն՝ իր պահեստատուփով և ակոսափող փամփուշտներով։

Այնուհետև կրելով այն՝ 2022թ.հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Հարություն Սասունի Ինգիլիզյանի անվամբ հաշվառված «Մերսեդես-բենց Ջ500>> մակնիշի 36 TV 224 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Բագրատ Հովհաննեսի Աղախանյանի հետ իր ծանոթ Արմեն Ժորայի Պողոսյանի կանչով, ժամանելով Արարատի մարզի Մխչյան բնակավայրի տարածքում գտնվող «Ադանա» ռեստորանային համալիրի տարածք՝ խուլիգանական դրդումներով՝ իր անձի առավելությունը ներկաների նկատմամբ ընդգծելու նպատակով սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Արմեն Պողոսյանի հետ մինչ այդ վիճաբանած անձանց հասցեին։ Նա վեճի է բռնվել ինքնությունը չպարզված այդ անձանց հետ՝ այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել, որը դրսևորվել է համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, և խանգարել է հարսանեկան արարողությանը հրավիրված մարդկանց անդորրը՝ միաժամանակ խոչընդոտելով ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքներին։

Վիճաբանության ընթացքում իր անձի առավելությունը ցուցադրելու մոլուցքի դիտավորությունը առավել վտանգավոր եղանակով ավարտին հասցնելու նպատակով՝ շարունակել է իր խուլիգանական գործողությունները և չենթարկվելով վեճը դադարեցնելուն ուղղված հավաքվածների հորդորներին՝ ձեքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ինքնությունը չպարզված վիճաբանության մասնակիցներին։ Ապա նախապես իր հետ դեպքի վայր բերված զենք հանդիսացող «Բայկալ-442» տեսակի հրազենից կրակոցներ արձակելով՝ գործադրել է այն՝ իրական վտանգ ստեղծելով նաև այնտեղ գտնվող անձանց կյանիքի և առողջության համար, ինչպես նաև վախի և անհանգստության մթնոլորտ առաջացնելով ներկա գտնվող անձանց մոտ։

Վերը նշված գործողությունների արդյունքում խափանվել է նաև հարսանեկան արարողության բնականոն ընթացքը, իսկ գործադրված զենքի կիրառման հետևանքով հասարակական վայրում ներկա գտնվող Գոռ Պետրոսյանի առողջությանը՝ աջ ազդրի միջին երրորդականի առաջադրսային մակերեսին և աջ ազդրի ստորին երրորդականի ներսային մակերեսին ներկայումս սպիների ւոեսքով պատճառվել է թեթև վնաս։

Բացի այդ՝ Հարություն Ղազարյանը քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով դիտավորությամբ ձեռք Է բերել, պահել ու կրել է գործարանային արտադրության «Մակարովի» կոնստրուկցիա ունեցող /ծառայողական, գազային,տրավմատիկ, դեակտիվացված կամ այլ /ատրճանակի /ների/ դետալների և ինքնաշեն փողի օգտագործմամբ պատրաստված, 9 մմ տրամաչափի, 9X18 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար նախատեսված ակոսափող հրազեն՝ իր պահեստատուփով և ակոսափող 8 հատ 9մմ (9×18) տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, այնուհետև այն կրել է վերարկուի ձախ գրպանում, որը հայտնաբերվել է 2023թ. մարտի 3-ին՝ ոստիկանության Արտաշատի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ։

Գործով նախաքննյան ավարտ է հայտարարվել։

Քնար Մանուկյան




Լրահոս