Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրաթերթը ներկայացրել է պատճառը, թե ինչու ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը չի ներկայացել դատական նիստին։

ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը երեկ դատարան չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Խաչատրյանի առողջական վիճակը վատ է. դա է պատճառը, որ դատարան չի ներկայացել»,-նշել է լրատվամիջոցը։
Ինչպես հայտնի է, հունվարի 18-ին Գագիկ Խաչատրյանին դատարանը թույլատրել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով։ Նա 2023 թվականի հունվարի 20-ից մինչև փետրվարի 10-ը բացակայել էր երկրից, և չնայած մեղադրող դատախազը դեմ էր՝ մտավախություն հայտնելով, որ Խաչատրյանը Հայաստան չի վերադառնա, այնուամենայնիվ, Խաչատրյանը վերադարձավ:




Լրահոս