Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դաշույն» արտադրական կոոպերատիվին պատկանող հանրային սննդի օբյեկտը (Տավուշի մարզ, ք. Դիլիջան) գործել է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այդ հանգամանքը պարզել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները նշված կազմակերպությունում իրականացրած վերահսկողության ընթացքում:

Մասնավորապես՝
– հանրային սննդի օբյեկտի հատակը և պատերը չեն եղել նորոգ վիճակում, չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
– առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի մասնիկների թափվելու հնարավորություն,
– չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինության, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, մրջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
– սննդի շղթայի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:




Լրահոս