Փորձել էին բացել կրպակի և տերմինալի դռներն ու գողություն անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ նոյեմբերի 12-ի գիշերը երկու անձ, որոնցից մեկը՝ դիմակավորված, փորձել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյան և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկի կրպակի դուռը, սակայն չկարողանալով՝ դիմել էին փախուստի:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ քրեական հետախույզները պարզեցին վերոհիշյալ անձանց ինքնությունը: Նոյեմբերի 13-ին, ժամը 23.55-ին, Ստեփանավանի 20 և 14 տարեկան երկու բնակիչները քաղաքի Կենտրոնական զբոսայգում հայտնաբերվել և հրավիրվել են ոստիկանության Ստեփանավանի բաժին: Նրանք խոստովանել են, որ նախնական համաձայնությամբ՝ նոյեմբերի 12-ին, ժամը 22.30-ի սահմաններում, փորձել են բացել Սոս Սարգսյան և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկի կրպակի և տերմինալի դռներն ու գողություն անել, սակայն դիմել են փախուստի՝ տեխնիկական միջոցները թողնելով դեպքի վայրում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին:




Լրահոս