ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

 

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12-հոգանոց պատվիրակությամբ եւ նվաճել 9 ոսկե, 2 արծաթե մեդալ: Հայաստանի թիմն ԱԱ-ին մասնակցել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ:

Աշխարհի առաջնությանը 16 երկրի մարզիկներ են մասնակցել։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Կարելի՞ է արդյոք արտոնագիր վերցնել կոնկրետ օրերի համար, թե՞ ոչ:

Հասմիկ Կետիկյան (47 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի դրույթների 12-րդ կետի համաձայն` անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված, Երեւան քաղաքում եւ մարզկենտրոններում` 300 մ2  եւ ավելի, այլ քաղաքներում եւ այլ վայրերում` 200 մ2  եւ ավելի, սահմանամերձ գյուղերում` 100 մ2 եւ ավելի մակերես ունեցող սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում կարող է տրամադրվել արտոնագիր որեւէ ամսվա օրվա կամ օրերի համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի համաձայն` յուրաքանչյուր գործունեության տեսակի մասով յուրաքանչյուր ժամանակահատվածի եւ յուրաքանչյուր գործունեության իրականացման վայրի համար տրվում է առանձին արտոնագիր:

Ի դեպ, ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու, գործունեությունը դադարեցնելու կամ ժամանակավոր կասեցնելու դեպքերում վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում եւ չեն վերադարձվում` անկախ այն բանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը:

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Եթե դիմորդները մրցութային հավասար միավորներ են հավաքում, ապա ո՞ւմ է առավելություն տրվում:

Մարգար Պողոսյան (58 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`

1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին, 2) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին, 3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին, 4) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված, Հայաստանի Հանրապետության բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, 5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին, 6) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ փաստաթղթերը ՀՀ ԿԳՆ ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ, իսկ եթե դիմողն օտարերկրացի է, ապա տվյալ պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:

 




Լրահոս