Աշխարհի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանի պարգևատրման ժամանակ Հայաստանի օրհներգի փոխարեն այլ երաժշտություն է հնչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գյումրիի ՄԲՎԴ սան, ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում դարձել էր չեմպիոն: 55 կգ քաշային մարզուհին ցույց էր տվել 188կգ (81+107) արդյունք և մեդալների համար պայքարում շրջանցել էր երկու ճապոնուհիների:
18-ամյա Ալեքսանդրան նաև փոքր ոսկե մեդալ էր նվաճել հրում վարժությունում:

Ալեքսանդրայի պարգևատրման ժամանակ սակայն Հայաստանի օրհներգի փոխարեն այլ երաժշտություն է հնչել (տեսանյութում դրվագը սկսվում է 2.02.48 -ից): Ավելի ուշ խնդիրը կարգավորվել է, և հնչել է ՀՀ օրհներգը:




Լրահոս