Ովքեր Հայաստանից կգործուղվեն Ղազախստան. հայտնի են անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը Հայաստանից աշխատանքային այցով ԱԺ պատվիրակություն կգործուղվի Ղազախստան:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում կլինեն
ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Պատվիրակության կազմում կլինեն նաեւ պատգամավորներ Հակոբ Ասլանյանը, Նարեկ Բաբայանը, Նարեկ Գրիգորյանը եւ Միքայել Թումասյանը:

Պատվիրակության գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը կկատարվի պետբյուջեի հաշվին, իսկ գիշերավարձը կվճարի հրավիրող կողմը:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս