Երիտասարդի մեքենայում գազային ատրճանակ են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի ՊԾ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները նոյեմբերի 16-ի ժամը 16.10-ի սահմաններում Ջրվեժ համայնքի Թևոսյան փողոցում, ամրագոտին չկապած վարելու համար, կանգնեցրել են «ՎԱԶ-2112» մակնիշի մի մեքենա: Արձանագրություն կազմելու ընթացքում վարորդի նստելատեղի ներքևի տեսանելի հատվածում պարեկները նկատել են զենքի նմանվող առարկա:

30-ամյա վարորդը հայտնել է, որ այն գազային ատրճանակ է:

Հովտաշենցի երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:




Լրահոս