Հայջրմուղկոյուղի պայմանագիրը երկարաձգվեց 2.5 տարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2013թ.-ը մեզ համար հաջողած տարի էր` լի աշխատանքային խոչընդոտներով, սխալներով ու ձեռքբերումներով: Անցած տարվա ընթացքում մի շարք ծրագրեր ենք իրականացրել: Իհարկե, դեռ կան որոշակի խնդիրներ որ պետք է բարելավենք մեր սպասարկման տարածքում, բայց ունենք մի քանի տարի, որ դրանք կյանքի կոչենք»,- այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում տեղի ունեցած «Հայջրմուղկոյուղի» 2013թ.-ի տարեկան հաշվետվության ժամանակ նշեց  գլխավոր տնօրեն, պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը:

Վերջինս նշեց, որ 2013թ-ի դեկտեմբերի 12-ին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարման պայմանագիրը «ՍԱՈՒՂ» ֆրանսիական ընկերության հետ երկարացվեց մինչև 2016թ.-ի կեսերը: Լորենի խոսքով իրենք դրանով հնարավորություն ստացան շարունակել ու ավարտին հասցնել այն ամենը, ինչ նրանք սկսել էին:

Պատրիկ Լորենը իր խոսքում շեշտեց, որ իրենց նպատակը Հայաստանի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է: Այդ նպատակին հասնելու համար «Հայջրմուղկոյուղին» համագործակցություն է սահմանել Լոռվա, Շիրակի ու Նոր Ակունքի  ջրընկերությունների հետ` վերջիններս ընդգրկելով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մեծ ընտանիք:

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրենը նշեց, որ 2013թ.-ի ընթացքում իրականացվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես այն, որ իրենց սպասարկման տարածքի բնակիչ բաժանորդների 98%-ը ստանում է 4 ժամ և ավելի ջրամատակարարում, իսկ 38%-ը` շուրջօրյա:




Լրահոս