Ձերբակալվել է ամենահայտնի նարկոբարոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Ռիո Դե Ժանեյրոյում ձերբակալվել է մեր օրերի ամենահայտնի նարկոբարոնը` Անտոնիո Բոնֆինա Լոպեսը՝ նեղ շրջանակներում հայտնի Նեն անվամբ: Լոպեսի գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկությունը գնահատվում էր 3000 դոլար: Նոյեմբերի 6-ին լուր ստացվեց, որ Լոպեսը գտնվում է տեղի հիվանդանոցներից մեկում թունավորում ախտորոշումով: Նախօրեին նա իր ընկերների հետ հավաքույթի ժամանակ օգտագործել էր չափազանց շատ էքստիզի եւ ալկոհոլ, որի արդյունքում հայտնվել էր հիվանդանոցում: Փորձված հանցագործի անփույթ մոտեցումը զվարճանքին արժեցավ նրան երկար տարիների բանտարկություն: 




Լրահոս