Հետախուզում է հայտարարվել ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանի նկատմամբ: Հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել միջնորդների միջոցով քաղաքացի Ք.Ա.-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար Երեւան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին 13 հազար դոլար կաշառք տալու դեպքի առթիվ: Դրանից հետո Քեշիշյանն «անհետացել է»:
ՈՍՏԻԿԱՆԸ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ