Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 26-ին, ժամը 15։04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծավան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։20-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից։




Լրահոս