Երբ և ինչ օրակարգով Արցախի ԱԺ-ն նիստ կանցկացնի․ որոշումն՝ այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները և մշտական հանձնաժողովների նախագահներն այսօր խորհրդակցություն են պատրաստվում անցկացնել՝ Արցախի ԱԺ նիստի օրվա հստակեցման հետ կապված:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Արցախից Հայաստան տեղափոխված պատգամավորները մտադիր են հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվել:

Այսօր խորհրդակցության ընթացքում խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահները կորոշեն՝ երբ և ինչ օրակարգով է ԱԺ նիստն անցկացվելու:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս