ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը Քննչական կոմիտեում մեկ բան է ասել և հեռացել․ ինչ է գրել նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը այսօր կրկին հրավիրվել է քննչական կոմիտե եւ հրաժարվել է ցուցմունք տալ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, երբ քննիչը հարցեր է ուղել Սոնա Աղեկյանին, վերջինս պատասխանել է, որ այս փուլում հրաժարվում է ցուցմունք տալ, քանի որ վստահություն չունի նախաքննական մարմնի գործողությունների մասով, հետագայում կտեսնի քննությունը ինչպես կընթանա, որից հետո արդեն ընթացքը ցույց կտա:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սոնա Աղեկյանը քննիչին հորդորել է նայել միջադեպի տեսանյութերը, որտեղից հետո իրենց ամեն ինչ պարզ կլինի:

Իսկ ի՞նչ էր արել Սոնա Աղեկյանը քաղաքապետարանում միջադեպի ժամանակ:

Ավագանու անդամ Անի Խաչատրյանը ամբիոնից հնչեցրեց հայտարարություններ, որոնք դահլիճում կրքերը թեժացրին:

Ու երբ Անի Խաչատրյանը լքեց ամբիոնը եւ վերադառնում էր նստել իր տեղը, ավագանու անդամ Սոնա Աղեկյանը ջուրը լցրեց վրան։

Հետաքրքիր է՝ արդյոք կոմիտեն այս միջադեպով մինչեւ վերջ կգնա, ու պատասխանատվության ենթարկվողներ կլինեն, թե Հակակոռուպցիոն կոմիտեի օրինակով Ազգային ժողովում պատգամավորների ծեծկռտուքի դեպքի նման այն կկարճի:

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 11-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս