ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի 3-ին առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, որ հոկտեմբերի 29-ին անհայտ անձինք «Տելեգրամ» հավելվածում լուսանկարով և այլ տվյալներով ստեղծել են Հայկ Ղալումյան կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով հաղորդագրություններ են ուղարկել Տավուշի մարզի մի շարք համայնքի ղեկավարների, վարչական պատասխանատուների, դպրոցի տնօրենների ու այլ պաշտոնատար անձանց հետևյալ բովանդակությամբ․
«Ներկայումս Տավուշի մարզպետի աշխատակազմում իրականացվում է ներքին ստուգում, որի շրջանակներում հարցում է անցկացվում բոլոր աշխատակիցների շրջանում։ Մոտ ժամանակներս Ձեզ հետ կապ կհաստատի իրավապահ համակարգից Արթուր Սարգսյանը, նա Ձեզ մի քանի հարց կտա և մանրամասն կբացատրի ստուգման նպատակներն ու հանգամանքները։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ սույն տեղեկատվությունը գաղտնի է։ Շնորհակալություն համագործակցության և պրոֆեսիոնալիզմի համար»։
Այնուհետև անհայտ անձանցից հեռախոսազանգ է ստացել քաղաքացիներից մեկը ում ներկայացել են, որպես իրավապահ համակարգի պաշտոնյա, խոսել են ռուսերենով ու այդ խոսակցության ընթացքում փորձել են նրան ուղղորդել բանկ վարկ ձևակերպելու և նրանց կողմից հետագայում նշվելիք հաշվեհամարին փոխանցելու համար, սակայն վարկ չի ձևակերվել փոխանցում չի կատարվել բոլորին հայտնվել է, որ այդ էջերը կեղծ են ու չկատարեն դրանցով տրված որևէ հրահանգ։
Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր․ օր-ի 44-255-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




























