«Իշխանական թիմում ինտրիգներ չկան»:Խոսրով Հարությունյան «armworld.am»Ստացվում է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միապաղաղ կուսակցական առօրյան հետաքրքիր դարձնելու նպատակով են հավերժորեն հակամարտում: Դրա համար էլ այդ ուժերի միջեւ հակասությունները երբեմն միայն մեղմվում են: Իսկ ավելի հաճախ քաղաքական դաշտն ու Խ.Հարությունյանը դրա սուր դրսեւորումների ականատեսն են դառնում: Թե ինչու է մեր երկրի միակ քրիստոնյա-դեմոկրատը որոշել կոալիցիայի պաշտպանությամբ հանդես գալ, պարզ է. նրան խոստացել են պատգամավոր դարձնել: Բայց արժե՞ր հանուն մի մանդատի իրականությունն այլ լույսի ներքո ներկայացնել: Ի վերջո, բոլորի համար էլ տեսանելի է, թե ինչ է կատարվում երկրում, եւ ավելորդ հուշարարների կարիք չկա:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ