Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին մեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին այրվում է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1987 թ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ 23:02-ին: Այրվել է ավտոմեքենան։




Լրահոս