Մերոնք ստանձնեցին առաջատարի դիրքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց Հոլանդիայի ընտրանուն ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մեր հավաքականի կազմում հաղթանակներ տարան աշխարհի երրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն ու փորձառու Վլադիմիր Հակոբյանը: Սերգեյ Մովսեսյանն ու Գաբրիել Սարգսյանը կեսական միավոր վաստակեցին:

Լևոն Արոնյան-Անիշ Գիրի` 1:0

Լուկ վան Վելի- Սերգեյ Մովսեսյան` 0.5:0.5

Վլադիմիր Հակոբյան-Իվան Սոկոլով` 1:0

Դանիել Ստելվագեն-Գաբրիել Սարգսյան` 0.5:0.5




Լրահոս