Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Նարեկ Մութաֆյանի վերաբերյալ նոր որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ամբաստանյալ Նարեկ Լևոնի Մութաֆյանի պաշտպան Վ․Եփրիկյանի միջնորդությունը բավարարվել է եւ ամբաստանյալ Նարեկ Մութաֆյանի նկատմամբ թիվ ԵԴ/0979/01/19 քրեական գործով ընտրված խափանման միջոց գրավը փոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Գրավի գումարը վերադարձվել է գրավատուին:

Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը, հիշեցնենք, մեղադրվում են Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը։

Սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Դանիբեկյանը քայլելով գնալիս է եղել դեպի Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, ու Նարեկ Մութաֆյանը պարբերաբար հարցրել է, թե արդյոք դատավորը կա «վնգստացող դատավորների ցանկում»:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով դատական համակարգի մասին, ասել էր, թե դատական համակարգն անտեր է, կան դատավորներ, որոնք վնգստում են պատերի տակ ու նոր տերեր փնտրում: Ի դեպ միջադեպը եղել էր 2019 թվականին ու այն մինչ օրս քննվում է։

Քնար Մանուկյան




Լրահոս