Ինչու նախկին վարչապետերը դատարան չեն գա. նոր զարգացումներ Ռոբերտ Քոչարյանի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա դատական նիստին նախկին վարչապետերը պետք է հանդես գային անձնական երաշխավորությամբ: Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվել  է եւ չի ներկայանա այսօրվա դատական նիստին:

Ըստ էության, երկրորդ նախագահի մասով դատական նիստը երկու շաբաթով կհետաձգվի՝ մինչեւ դատավորը առողջանա եւ վերադառնա աշխատանքի: Ասել է թե՝ նախկին վարչապետների միջնորդության հարցը, որ պետք է քննարկվեր այսօր, երկու շաբաթով կհետաձգվի:

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացնել դատարանին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։ Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Ռ․ Քոչարյանին։

Քնար Մանուկյան




Լրահոս