ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատավոր Դանիբեկյանի քթի վիրահատության թեման՝ քրեական գործի հիմք. 1 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ ուշագրավ զարգացումները շարունակվում են: Դատավորի նկատմամբ իրականացված քայլերի մասով հարուցվեց երկրորդ քրեական գործը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020թ. ապրիլի 8-ին իր [email protected] աշխատանքային հասցեին Պետրոս Պետրոսյան անունով գրանցված օգտագիրոջը պատկանող petros.petrosyan2bk.ru էլեկտրոնային հասցեից ստանալով Աննա Դանիբեկյանի վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ պարունակող նամակ, այն մասին, որ վերջինս ենթարկվել է քթի վիրահատության, օրենքով չնախատեսված կարգով, առանց Աննա Դանիբեկյանի համաձայնության, գիտակցելով, որ խախտում է վերջինիս անձնական կայքի գաղտնիությունը, նշված անձական գաղտնիք համարվող տեղեկությունը 2020թ. ապրիլի 9-ին ՙ«Հայելի ակումբում» հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հրապարակելու եղանակով տարածել է՝ հասու դարձնելով երրորդ անձանց՝ այդպիսով խախտելով Աննա Դանիբեկյանի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով և Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Նշենք, որ Աննա Դանիբեկյանի հարցով եւս մեկ քրեական գործ է քննվում դատարանում: Բանն այն Է, որ 2019 թվականին սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան Նարեկ Մութաֆանն և Սարգիս Օհանջանյանն մոտեցել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին եւ փորձել էին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Նարեկ Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում, եւ այսպես դատավորին հետապնդել էին մինչեւ դատարանի մուտքը: Այս արարքի համար վերոնշյալ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել, եւ գործը դեռեւս քննվում է դատարանում:

Քնար Մանուկյան 




Լրահոս