Իր կյանքի վավերագրությունը Ռոզա Ծառուկյանը սկսում է ամուսնությունից՝ նշելով, որ ամուսնացել է 1956 թվականին և այլ գյուղից տեղափոխվել Առինջ։
«Աշխատասեր մարդ էր ամուսինս, մենք անմիջապես ամուսիններով կազմակերպեցինք մեր փոքրիկ տնտեսությունը։ Հայրս մեզ կով նվիրեց, Առինջում երկու կով էինք պահում, ունեցանք մեր տնտեսությունն ու զբաղվում էինք գյուղատնտեսությամբ», – վերհիշում է Ռոզա Ծառուկյանը՝ հավելելով, որ ամուսնու հետ զբաղվում էին նաև տնկանյութի արտադրությամբ, – «այդտեղից սկսեցինք մեր աշխատանքները, մինչև երեխաները մեծացան, Գագիկը բանակ գնաց, վերադարձավ և արդեն սկսեցինք մեր լուրջ աշխատանքները, որով զբաղվում էր Գագիկը»։
Ինչպես պատմում է տիկին Ծառուկյանը, աշխատանքային առաջին գործունեությունը, որն ընտանիքով ծավալել են, շամպինյոն սնկի արտադրությունն էր, որը 1983 թվականի հոկտեմբերի 1-ին նախաձեռնել էր Գագիկ Ծառուկյանը։ Ժամանակի ընթացքում Ծառուկյան ընտանիքն ընդլայնել է սնկի արտադամասը, իսկ հետագայում աշխատանքային գործունեություն ծավալել նաև այլ ոլորտներում։
Իր հարցազրույցում «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրենը ներկայացրել է Ծառուկյան ընտանիքի անցած ուղին, վերհիշել հիշարժան պահերը, կիսվել հետաքրիքիր պատմություններով։
Մանրամասները՝ տեսանյութում։