Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն է: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:

Հայ գրոսմայստերը, չկրելով ոչ մի պարտություն, 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:

Կայծակնային շախմատի առաջնությունում Հայկը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ միջազգային վարպետ Էմին Օհանյանը ցույց է տվել լավագույն արդյունքը մինչև 18 տարեկան պատանիների մեջ:

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:




Լրահոս