Պուտինը խոստացել է Լենինգրադի ռազմական շրջան ստեղծել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ֆինլանդիայի համար կարող են խնդիրներ առաջանալ Ռուսաստանի հետ՝ կապված Լենինգրադի ռազմական շրջանի ստեղծման հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է Interfax-ը:

«Ֆինլանդիան ներքաշեցին ՆԱՏՕ։ Ի՞նչ է, մենք Ֆինլանդիայի հետ ինչ-որ վեճե՞ր ենք ունեցել։ Բոլոր վեճերը, այդ թվում՝ տարածքային բնույթի, 20-րդ դարի կեսերին վաղուց լուծված են»,-ասել է Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

«Խնդիրներ չեն եղել։ Հիմա կլինեն: Որովհետև մենք հիմա ստեղծելու ենք Լենինգրադի ռազմական շրջան և այնտեղ կենտրոնացնելու ենք որոշակի ռազմական ստորաբաժանումներ։ Նրանց ինչին է դա պետք, պարզապես ինչ-որ անհեթեթություն»,-հավելել է նա։




Լրահոս