Այս պահին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Ղ-Տելեկոմ», «Արմենտել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների կողմից դրսևորված անբարեխիղճ մրցակցության թեման:
Հայտնենք, որ բազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա՝ հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժական մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում:
Վերոնշյալ ընկերությունները մշակել են որոշակի պայմաններ, որոնք նրանց հնարավորություն են տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել:
Ըստ ՏՄՊՊՀ հանձնաժողովի եզրակացության՝ ընկերությունների նման քաղաքականությունը կարող է վնասել տնտեսական մրցակցությանը և չարաշահել բաժանորդների շահերը:
Ընկերություններին տրվել է խիստ նախազգուշացում` խախտումը վերացնելու հանձնարարականով:
ՏՄՊՊՀ-ի կարծիքով՝ խնդիրը կարելի է լուծել տեխնիկապես: