«Սաղ աշխարհն ուզում է մեզ միանալ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ ճեպազրույցներում ասաց, որ իր մոտ հարց է առաջանում` հիմա ընդդիմությունն է դառնում այլընտրանք, թե` այլընտրանքը ընդդիմություն: «Կարծես թե, երկրորդն է տեղի ունենում»,-կարծում է պրն. Սահակյանը:

Նրա խոսքով`  քաղաքական այն ուժերը, որոնք այս պահին համագործակցում են միմյանց հետ, պետք է նրանց հետ քնքուշ վերաբերվել, որ մի բան ստացվի, քանի որ ընդդիմություն պետք է ձևավորվի մեր երկրում: Շատերը մտածում են, որ մեր այս հայտարարությունները խաղեր են, սակայն դա այպես չէ, մենք ազնվորեն ուզում ենք ընդդիմություն ունենալ:

Արդյոք ՀՀԿ-ն կմիանա ԱԺ ոչ չորս իշխանական ուժերին, հատկապես, եթե շատ ՀՀԿ-ականների աչքերից է զգացել Արամ Մանուկյանը, պրն. Սահակյանի խոսքով` աչքերի մեջ նայելով՝ պետություն չեն ստեղծում, այլ հոգիներն են մաքրում ու պետություն ստեղծում: Ինչ վերաբերում է միանալուն, Գալուստ Սահակյանն ասաց. «Սաղ աշխարհը մեզ է ուզում միանալ, Դուք ասում եք` մենք միանանք»:

ՀՀԿ խմբակցության  ղեկավարի խոսքով` քաղաքական այդ չորս ուժերը, որոնց ինքը չի համարում քառյակ, այլ՝ յոթնակ, քանի որ մեր ժողովրդի մտածողության մեջ կա 7 երգ, յոթ սարեր, իրականում պաշտոն ու իշխանություն են ուզում, ասում են` հեռացե՛ք, մենք  գանք:




Լրահոս