ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միակ առաջին սուտ ասողը Փաշինյանն է, չեմ հավատում, որ ընտրություններ կլինեն․Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանի խոստացած արտահերթ ընտրությունները կլինեն։ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե Փաշինյանը միակ սուտ ասողն է եւ նրան հավատալ պետք չէ։ Ամեն դեպքում Գալուստ Սահակյանը դեմ չէ, որ ընտրություններին մասնակցելու դեպքում իրենց վարչապետի թեկնածուն լինի նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Առաջին սուտ ասողը Փաշինյանն է, որևէ մեկին չեմ հավատում։ Հիմա մեր մոտ քննարկումներ չկան, բայց ես կողմնակից եմ, որ ընդհանրապես չմասնակցենք ընտրություններին։ Իր ժամանակին մենք մեր դիրքորոշումները կհայտնենք։ Մենք չենք քննարկել՝ ով կլինի մեր թեկնածուն եւ ոչ էլ մոտեցել ենք դրան»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս