Ձկնգողը, պերաշկին և քյաբաբը. պատգամավոր Գրիգորյանի աստղագուշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյան
Կենդանակերպի նշանը՝ այծ

Ձկնգողից պատգամավոր դառնալուց հետո շատ բան փոխեց Ձեր կյանքում: Մի կերպ փոխմարզպետի կարգավիճակին ձեր շրջապատը հարմարվել էր և ձեր մասին խոսելուց արդեն միայն ժպտում էին ծիծաղելու փոխարեն: Մեկ էլ հանկարծ օրենսդիր մարմին: Ինչպես ձեր համագյուղացիներն էին ասում. կյանքում ոչ մեկի պիտանի չեղած, պերաշկի ուտողը հիմա քյաբաբ է ուտում… Աստղերը հուշում են շատ վեր-վեր չթռնել, քանի որ պատգամավորի կարգավիճակը հավերժ չէ եւ մի օր պիտ վերադառնաք գյուղ:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս