ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աստղերը Նիկոլ Փաշինյանին հուշում են 2024-ին վերադառնալ իրականության դաշտ, անպատիժ գործելաոճը դադարեցնել. աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չխախտելով ավանդույթը՝ ներկայացնում ենք «Ժողովուրդ» օրաթերթի տարեկան աստղագուշակը, որի միջոցով փորձել ենք կանխատեսել քաղաքական գործիչների, պաշտոնյաների քաղաքական ապագան 2024 թվականի համար:

Եւ այսպես.

Նիկոլ Փաշինյան- ծնված տարին՝ նապաստակ

Նապաստակի տարում ծնված Նիկոլ Փաշինյանի համար 2024-ը համեմատաբար հեշտ տարի կլինի: Ընդդիմախոսներին վերջնականապես լռեցրել է, հասցրել է երկվորյակին բնորոշ անկայուն իր խառնվածքով կաշկանդել շրջապատող մարդկանց, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի հակառակ կարծիք արտահայտել: Նրա մենիշխանությունը հաստատված է ամենուր: Առաջիկա տարում Երկվորյակները կկարողանան բարելավվել իրենց ֆինանսական վիճակը։

Յուպիտերը կօգնի ձեզ ցույց տալ ձեր հմտությունները, ինչպես նաև գնահատել ձեր տաղանդն ապագայում. սա շատ կարևոր է հաջողության համար: Գարնանը խորհուրդ է տրվում սկսել գումար խնայել և փորձել լրացուցիչ եկամտի աղբյուր փնտրել։ Աստղերը Նիկոլ Փաշինյանին հուշում են 2024-ին վերադառնալ իրականության դաշտ, անպատիժ գործելաոճը դադարեցնել, խտրական մոտեցումները բացառել, քանի որ մեծ փոփոխություններից հետո ծանր օրեր անխուսափելի կլինեն:
Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:




Լրահոս