Բախվել են BMW-ն և МAN մակնիշի ավտոբուսը. BMW-ի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են BMW մակնիշի (վարորդ՝ Ռ․ Գ․) ավտոմեքենան և МAN մակնիշի (վարորդ՝ Մ․ Ս․) ավտոբուսը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են BMW մակնիշի ավտոմեքենան։




Լրահոս