ՌԴ-ն ստանձնեց ԱՊՀ նախագահությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունը հունվարի 1-ից ստանձնեց Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) նախագահությունը։ РИА новости-ի փոխանցմամբ՝ առաջիկա տարվա առանցքային խնդիրների թվում պաշտոնական Մոսկվան նշել է Ռուսաստանի ղեկավարության ծրագրերը՝ «ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակեցումն ապահովելու մասին»։ Խոսքն, ըստ աղբյուրի, վերաբերում է անվտանգության ոլորտում ՀԱՊԿ-ի և տնտեսական ոլորտում ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությանը։

2023 թվականին միջազգային կառույցը (ԱՊՀ) նախագահում էր Ղրղզստանը։

Հիշեցնենք, որ վերջին տարում ՀՀ իշխանությունները հրաժարվում էին առաջին դեմքով մասնակցել ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում իրականացվող գագաթաժողովներին ու նիստերին։ Փաշինյանը նաև անցած տարվա հոկտեմբերին չմեկնեց Բիշքեկ, որտեղ նախատեսված էին ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերը: Նոյեմբերի վերջին էլ չմասնակցեց Մինսկում կայացած նիստերին:

Այդուհանդերձ, երկարատև դադարից հետո՝ դեկտեմբերի 26-ին, նա մեկնեց Սանկտ- Պետերբուրգ, որտեղ մասնակցեց ԱՊՀ ոչ պաշտանական գագաթնաժողովին:

 




Լրահոս